Jump to content

Սեմ Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմ Անդերսոն
Ծնվել էապրիլի 2, 1947(1947-04-02)[1] (77 տարեկան)
ԾննդավայրWahpeton, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսային Դակոտայի համալսարան և University of North Dakota College of Arts and Sciences?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան

Սեմ Անդերսոն (անգլ.՝ Sam Anderson, ապրիլի 2, 1947(1947-04-02)[1], Wahpeton, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, առավել հայտնի է «Ֆորեսթ Գամփ», «Կորուսյալները», ինչպես նաև ««Անգել» հեռուստասերիալում կատարած դերերով։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմ Անդերսոնը ծնվել է 1945 թվականի մայիսի 13-ին Ուոպետոնում (Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ)։ Ավարտել է Հյուսիսային Դակոտայի համալսարանը Գրանդ Ֆոկսում։ ԱՄՆ-ի գրողների միության անդամ է։

Հեռուստատեսությունում է 1978 թվականից, ակտիվորեն նկարահանվել է հեռուստասերիալներում։ Ամենահյտնի դերը եղել է Պարոն Գորպլի դերը՝ «Անծանոթը» հեռուստասերալում։ Նաև նկարահանվել է «Կորուսյալները» հեռուստասերիալում, խաղալով Բերնարդ Նեդլերի դերը։

Դերասանի առաջին աշխատանքը կինոյում եղել է 1995 թվականին՝ «Հրել և շպրտել» ֆիլմում, որտեղ հանդես է եկել Ռեյա Բերգի դերում։ Սեմ Անդերսոնի դերերից են Հյու Հենկոկը՝ «Ֆորեսթ Գամփ» (1994) ֆիլմում, Չարլզ Փեթնը՝ «Չուվակի» (2002) ֆիլմում և Ջորջը՝ «Հմայության դասընթացներ» (2004) ֆիլմում։

1970-ական թվականներ սկզբին նա դրամա է դասավանդել Կալիֆոռնիա նահանգի Լակաստեր քաղաքի Անթելոպայի հովտի քոլեջում։

Նա և իր կինը երկվորյակների ծնողներ են։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1988 ֆ Ատամի մածուկներ 2 Critters 2: The Main Course պարոն Մորգան
1990 ֆ Խավարի հրեշտակը Dark Angel Ուորեն
1994 ֆ Ֆորեսթ Գամփ Forrest Gump տնօրեն Հյու Հենկոն
1994-2007 ս Շտապ օգնություն ER բժիշկ Ջեք Հեյսեն
1998 ս Ընկերները Friends բժիշկ Հարադ, 5-րդ եթերաշրջան էպիզոդ 3
2000-2001 ս Անգել Angel Հոլանդ Մեներս
2005-2010 ս Կորուսյալները Lost Բերնարդ Նեդլեր
2014 ֆ Դևի գալուստը Devil's Due Թոմասի հայրը
2014 ս Գրիմ Grimm Ռոլեկ Պորտեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Անդերսոն» հոդվածին։